Վարչապետի որոշումներ

17 Փետրվարի 2012, 136 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՏԵՂ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և 2011 թվականի հոկտեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև շարժունակության շուրջ գործընկերության վերաբերյալ» համատեղ հռչակագրի իրականացումը և դիտարկումը համակարգելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարության գործառույթների ներպետական ընթացակարգերին առնչվող աշխատանքներն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը, իսկ Եվրոպական միության հետ աշխատանքների համակարգումը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

Հավելված