Վարչապետի որոշումներ

17 Փետրվարի 2012, 134 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության
նախարարություն՝ 429 5 1
նախարարության աշխատակազմ 148 5 1
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 130 5 1
առանձնացված ստորաբաժանումներ`
գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն 13 - -
«Լիցենզավորման կենտրոն» գործակալություն 5 - -

նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին`

Սննդամթերքի անվտանգության պետական
ծառայության աշխատակազմ 281 2 -
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 105 2 -
տարածքային մարմիններ 176 - -»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: