Վարչապետի որոշումներ

16 Փետրվարի 2012, 126 - Ն

2012 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ) ԿԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի «Պետական գույքի կառավարումը համակարգելու մասին» N 474-Ն որոշման 11-րդ կետի պահանջների կատարման համար՝
1. Հաստատել 2012 թվականի ընթացքում պետական գույքի մասնավորեցման (մասնավորեցման նախապատրաստման) կամ ընկերությունները լուծարման ներկայացնելու աշխատանքների կատարման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված