17 Փետրվարի 2012, 138 - Ա
Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ Ա. Գևորգյանին 2012 թվականի փետրվարի 27-29-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ մինչև 2020 թվականը ԱՊՀ մասնակից պետությունների ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության շրջանակային ծրագրի իրականացումը համակարգող փորձագիտական խմբի նիստին մասնակցելու համար:
2. Ա. Գևորգյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Գևորգյանի` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: