16 Փետրվարի 2012, 127 - Ա
Մ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ Ե. ԱՎԱԳՅԱՆԻ` ՔԻՇՆԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Մոլդովայի Հանրապետության դատախազության 20-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Մոլդովայի Հանրապետության գլխավոր դատախազության միջև փոխըմբռնման հուշագիրն ստորագրելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի դատախազ Ե. Ավագյանի՝ 2012 թվականի հունվարի 27-30-ը Քիշնև (Մոլդովայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: