Վարչապետի որոշումներ

16 Փետրվարի 2012, 122 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 935-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 935-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 14-րդ կետը.
2) հավելվածի 28-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2012 թվականի փետրվարի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2012 թվականի մարտի 1-ին տասնօրյակ» բառերով: