Վարչապետի որոշումներ

15 Փետրվարի 2012, 116 - Ա

Ա. ԲԱԽՇՅԱՆԻՆ ԹՐՈՆԴՀԵՅՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա. Բախշյանին 2012 թվականի մարտի 4-9-ը գործուղել Թրոնդհեյմ (Նորվեգիայի Թագավորություն)՝ «Հայաստանի էներգետիկ անվտանգությանն ուղղված փոքր հիդրոէներգետիկայի կայուն զարգացում» խորագրով ծրագրի շրջանակներում կայանալիք շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատման աշխատանքային խմբի երկրորդ հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Բախշյանի՝ Թրոնդհեյմ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Բախշյանի՝ Թրոնդհեյմ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։