13 Փետրվարի 2012, 114 - Ա
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ <<ՌՈՍԱՏՈՄ>> ՊԵՏԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ Ս.ԿԻՐԻԵՆԿՈՅԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Ռուսաստանի Դաշնության <<Ռոսատոմ>> պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ս. Կիրիենկոյի գլխավորած պատվիրակության՝ 2012 թվականի փետրվարի 6-7-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ՝ արարողակարգային և այլ միջոցառումների, կեցության, սննդի, փոխադրամիջոցների վարձակալություն, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, հուշանվերների և այլ ծախսերը` 1540000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացրած հաշվետվության: