Վարչապետի որոշումներ

10 Փետրվարի 2012, 109 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ ու 3.1-ին կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշումն ու Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի 2011 թվականի 2-րդ կիսամյակի կատարողականի դրական արդյունքը`
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Վարդանյանին պարգևատրել 70.5 տոկոս դրույքաչափով` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով:

 

Արխիվ

2024

2023