Վարչապետի որոշումներ

10 Փետրվարի 2012, 105 - Ա

Ա. ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ԿԻԵՎ ԵՎ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին 2012 թվականի փետրվարի 14-17-ը գործուղել Կիև (Ուկրաինա) և Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` Եվրոպական միության քաղաքացիական ավիացիայի բնագավառի «ՏՐԱՍԵԿԱ 2» ծրագրի բացման միջոցառմանը և Միջպետական ավիացիոն կոմիտեի խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մովսեսյանի` Կիև և Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կիև և Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: