Վարչապետի որոշումներ

10 Փետրվարի 2012, 103 - Ա

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին 2012 թվականի փետրվարի 7-12-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն` «Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ» խորագրով համաժողովին և մշակութային միջոցառումներին, Տրիեստի առևտրի պալատում կայանալիք գործարար համաժողովին, ինչպես նաև Վատիկանում պաշտոնական հանդիպումներ ունենալու համար:
2. Հ. Հակոբյանի՝ Իտալիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: