Վարչապետի որոշումներ

10 Փետրվարի 2012, 92 - Ա

Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
Ս. Խաչատրյանին 2012 թվականի փետրվարի 19-22-ը գործուղել Կիև (Ուկրաինա)՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային բյուրոյի երկրների օժանդակության և հաղորդակցության ռազմավարություններին նվիրված երկրորդ ենթատարածաշրջանային խորհրդատվական ժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Խաչատրյանի՝ Կիև գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ս. Խաչատրյանի՝ Կիև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։