9 Փետրվարի 2012, 85 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ ու 3.1-ին կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշումն ու Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի 2011 թվականի 2-րդ կիսամյակի կատարողականի դրական արդյունքը`
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Մարզպետ Գարեգինյանին պարգևատրել 68.14 տոկոս դրույքաչափով` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով: