9 Փետրվարի 2012, 84 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 3.1-ին կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510–Ն որոշումը`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Շահնազարյանին պարգևատրել 2011 թվականի երկրորդ կիսամյակի կատարողականի արդյունքի (98.99 տոկոս) հիման վրա ` պարգևատրման մեկ միավորի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919–Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիա-կան, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով: