Վարչապետի որոշումներ

8 Փետրվարի 2012, 71 - Ա

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՆԶԱՍ ՆԱՀԱՆԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ համայնքային ոստիկանության, հասարակական կարգի պահպանության և հետաքննությունների վարման ասպարեզում ամերիկյան իրավապահների փորձին ծանոթանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարութանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ
Հ. Պողոսյանի՝ 2012 թվականի մարտի 3-9-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանզաս նահանգ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վ. Գասպարյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հ. Պողոսյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանզաս նահանգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։