Վարչապետի որոշումներ

7 Փետրվարի 2012, 69 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 778-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի <<Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին>> N 541-Ն որոշման դրույթներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հոկտեմբերի 6-ի <<Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին>> N 778-Ա որոշմամբ հաստատված <<Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 10-րդ, 11-րդ, 14-րդ և 15-րդ կետերի 4-րդ սյունակներում <<2012>> թիվը փոխարինել <<2013>> թվով.
2) 12-րդ և 13-րդ կետերի 4-րդ սյունակներում <<2012>> թիվը փոխարինել <<2015>> թվով: