27 Հունվարի 2012, 50 - Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. <<Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության գործողությունների ծրագիրը մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝
1) <<Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության գործողությունների ծրագրի նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել 2012 թվականի մարտի 19-ին.
2) աշխատանքային խմբի աշխատանքներում և գործողությունների ծրագրի մշակման գործում ներգրավել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: