25 Հունվարի 2012, 42 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1161-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 1-ի «Եվրոպական միության Արևելյան գործընկերության շրջանակներում պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրերը հաստատելու մասին» N 1161-Ա որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր`
2-րդ և 3-րդ կետերով.
«2. Սույն որոշման հավելվածներով նախատեսված մարմինների ղեկավարներին՝ որոշման հավելվածներով սահմանված յուրաքանչյուր միջոցառման կատարման մասին տեղեկատվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` ըստ սահմանված ժամկետների:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` համակարգել որոշման հավելվածների ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացը, ամփոփել միջոցառումների կատարման ընթացքի մասին տեղեկատվությունը և յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:»: