Վարչապետի որոշումներ

11 Հունվարի 2012, 4 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման 10-ամյակի առթիվ և համակարգի կայացման ու զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար հետևյալ անձանց`
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով՝
Ղանդիլյան Կառլեն - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի վերահսկողության և վերլուծության վարչության պետ

Սարգսյան Գեղամ - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի գիտակրթական վարչության պետ

2) խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով`
Սաֆարյան Գայանե - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի անվանացանկի և գրանցամատյանի վարման  վարչության պետ

Զալինյան Լուսինե - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատա-
կազմի գիտակրթական վարչության գլխավոր մասնագետ

Դարբինյան Արուս - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի մրցութային և ատեստավորման վարչության  գլխավոր մասնագետ