Վարչապետի որոշումներ

23 Հունվարի 2012, 33 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 861-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի N 591-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 861-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) «Է. Նալբանդյան - ՀՀ արտաքին գործերի նախարար» տողը փոխարինել «Ա. Հովակիմյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ» տողով.
2) հավելվածը «Հ. Քուշկյան - ՀՀ առողջապահության նախարար» տողից հետո լրացնել հետևյալ տողերով.
«Հ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար
Դ. Տոնոյան - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ».
3) հավելվածը լրացնել հետևյալ տողերով.
«Կ. Անդրեասյան - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)
Ա. Սաֆարյան - ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)»: