Վարչապետի որոշումներ

18 Հունվարի 2012, 22 - Ա

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԲՈՒԴԱՊԵՇՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ա. Պողոսյանին 2012 թվականի հունվարի 25-27-ը գործուղել Բուդապեշտ (Հունգարիայի Հանրապետություն)՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 28-րդ համաժողովին և գյուղատնտեսության եվրոպական հանձնաժողովի 38-րդ նստաշրջանի նախապատրաստման համար խորհրդակցական ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պողոսյանի՝ Բուդապեշտ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Պողոսյանի` Բուդապեշտ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023