16 Հունվարի 2012, 12 - Ա
ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԳԻՏԱՏԵԽ ՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետությունում բնածին և տեխնածին աղետների (սեյսմիկ, տեխնիկական և հրդեհային անվտանգություն, սողանք, փլուզումներ, պտտահողմեր, ձնահոսքեր, ջրհեղեղներ, քարահոսքեր և այլն) կանխարգելման նպատակով իրականացվող աշխատանքներին նպաստելու, տվյալ բնագավառի ավելի արդիականացման, գիտական նորարարության ներմուծման, նոր ծրագրերի մշակման հիմնարար չափանիշների ձևավորման, ինչպես նաև այդ բնագավառում ընդունվող իրավական ակտերի արդյունավետության բարձրացման նպատակով`
1) ստեղծել գիտատեխնիկական խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) հաստատել գիտատեխնիկական խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի: