Վարչապետի որոշումներ

17 Հունվարի 2012, 19 - Ա

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Պողոսյանին 2012 թվականի փետրվարի 1-4-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Եվրոպական քաղաքացիական ավիացիայի համաժողովի կողմից կազմակերպվող Անվտանգության ֆորումի հերթական նստաշրջանին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պողոսյանի` Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Պողոսյանի` Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։