16 Հունվարի 2012, 14 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1295-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Դիտորդական առաքելության Աստանա գործուղման ծախսերի մասին» N 1295-Ա որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով.
«4. Դիտորդական առաքելության անդամների՝ Աստանա գործուղման հետ կապված ծախսերը (որոշման N 2 հավելվածում ներկայացված հաշվարկը, ինչպես նաև վերջնահաշվարկը) կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:»։