Վարչապետի որոշումներ

11 Հունվարի 2012, 6 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1061-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 927-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1061-Ա որոշման հավելվածի «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`
1) «Մ. Հարությունյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Օտար լեզու» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ն. Եգանյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով.
2) «Տ. Սիմոնյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Մաթեմատիկա» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Կարապետյան - Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող» բառերով: