Վարչապետի որոշումներ

30 Դեկտեմբերի 2011, 1304 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի օգոստոսի 20-ի ՆՀ-226-Ն հրամանագիրը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N620 որոշման սահմանված հավելվածի 61.1 և 61.2 կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1) «61.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ 917 7 2
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 917 7 2».
2) «61.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն
առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսատներ
(տարածաշրջանային մաքսատներ), մաքսային կետեր,
հարկային տեսչություններ և օպերատիվ հետախուզության
վարչության տարածքային բաժիններ 2345 - -»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: