29 Դեկտեմբերի 2011, 1303 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 763 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 16-ի <<Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին>> N 763 որոշմամբ հաստատված հանձնաժողովի անհատական կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) <<Գ. Իսրայելյան – ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության Վրաստանի բաժնի վարիչ>> բառերը փոխարինել <<Մ. Բաբայան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության Վրաստանի բաժնի խորհրդական>> բառերով.
2) <<Հ.Պետրոսյան - <<Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն>> ՊՈԱԿ-ի տնօրեն>> բառերը փոխարինել <<Ա.Սահակյան - ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի <<Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն>> ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)>> բառերով.
3) <<Ա.Կարապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի և դեպոզիտի բաժնի առաջատար մասնագետ>> բառերը փոխարինել <<Տ. Գալստյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի և դեպոզիտի բաժնի կցորդ>> բառերով: