29 Դեկտեմբերի 2011, 1301 - Ա
Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին տրամադրել 2011 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը` 2011 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2012 թվականի հունվարի 23-ը ներառյալ։
2. Սերգո Կարապետյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանի վրա: