Վարչապետի որոշումներ

29 Դեկտեմբերի 2011, 1300 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 642-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 12-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի նիստի N 43 արձանագրային որոշման պահանջների կատարումն ապահովող միջոցառումների մասին>> N 642 - Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 2-րդ կետից հանել <<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին>> և <<և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին >> բառերը.
2) 2-րդ կետի 1-ին ենթակետում <<մեկամսյա ժամկետում>> բառերը փոխարինել <<մինչև 2012 թվականի ապրիլի 30-ը>> բառերով, և ենթակետը <<իրավական ակտերի>> բառերից հետո լրացնել << և ազգային ստանդարտների>> բառերով.
3) 2-րդ կետի 2-րդ ենթակետում <<երկու ամսվա>> բառերը փոխարինել <<2012 թվականի հունիսի 30-ը>> բառերով.
4) 3-րդ կետում <<սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում>> բառերը փոխարինել <<մինչև 2012 թվականի հոկտեմբերի 30-ը>> բառերով, և 3-րդ կետը լրացնել նոր` 3-րդ ենթակետով.
<<3) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` որոշման պահանջները կատարելու ընթացքում առաջնայնությունը տալ Հայաստան-ԵՄ ասոցացման գործընթացից բխող ակտերի մշակմանը>>: