Վարչապետի որոշումներ

28 Դեկտեմբերի 2011, 1278 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 935-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության բիզնես գործըն-թացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 935-Ա որոշման հավելվածի 28-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2011 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2012 թվականի փետրվարի 1-ին տասնօրյակ» բառերով: