Վարչապետի որոշումներ

26 Դեկտեմբերի 2011, 1275 - Ա

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին տրամադրել 2011 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և լրացուցիչ արձակուրդը` 2011 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 2012 թվականի հունվարի 18-ը ներառյալ։
2. Հասմիկ Պողոսյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի վրա: