Վարչապետի որոշումներ

26 Դեկտեմբերի 2011, 1261 - Ա

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին տրամադրել 2011 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և լրացուցիչ արձակուրդը` 2011 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 2012 թվականի հունվարի 19-ը ներառյալ։
2. Հրանուշ Հակոբյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի վրա: