Վարչապետի որոշումներ

27 Դեկտեմբերի 2011, 1267 - Ա

Լ. ԳԱԼՍՏՅԱՆԻ ԵՎ Ե. ԱՅՎԱԶՅԱՆԻ` ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
2012 թվականի հունվարի 15-ին Ղազախստանում կայանալիք` Մաժլիսի խորհրդարանական արտահերթ և պատգամավորների (մասլիխատ) հերթական ընտրությունների անցկացման դիտարկմանը միջազգային դիտորդի կարգավիճակով մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լ. Գալստյանի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի համակարգչային ծառայությունների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ե. Այվազյանի` 2012 թվականի հունվարի 13-17-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի: