26 Դեկտեմբերի 2011, 1259 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1183-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդ-վածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունվարի 9-ի N 5-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Ղուկասյան - «ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «Բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ» բառերով.
2) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Ծ. Կարապետյան - Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի մագիստրոս» բառերը փոխարինել «Տ. Յավրումյան - Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մագիստրոս» բառերով,
բ. «Ժ. Յայլոյան - Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Գ. Դալլաքյան - Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրոս» բառերով,
գ. «Վ. Վարագյան - Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Ա. Պողոսյան - Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերով,
դ. «Ս. Հովսեփյան - Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Հ. Հաջաթյան - Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերով,
ե. «Կ. Խաչատրյան - Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Վ. Չալոյան - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով,
զ. «Ա. Ղալումյան - Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Հ. Ազգալդ
յան - Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրոս» բառերով,
է. «Ա. Հաջաթյան - Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի մագիստրոս» բառերը փոխարինել «Մ. Մելիքսեթյան - Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով: