Վարչապետի որոշումներ

23 Դեկտեմբերի 2011, 1252 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1055-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 29-ի N 941-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1055-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պրոֆեuորադաuախոuական կազմից ընտրված խորհրդի անդամներ`

Ս. Ավետիսյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկա
կան համալսարանի ուսումնական աշխատանքների
գծով պրոռեկտոր

Մ. Բիշարյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկա
կան համալսարանի հետբուհական և շարունակա
կան կրթության աշխատանքների գծով պրոռեկտոր

Ա. Զալինյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկա
կան համալսարանի ֆինանսատնտեսական աշխա
տանքների գծով պրոռեկտոր

Տ. Ավագյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկա
կան համալսարանի գիտական քարտուղար

Մ. Հայրապետյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկա
կան համալսարանի ուսումնական բաժնի պետ

Գ. Սայադյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկա
կան համալսարանի աշխատակազմի ղեկավար

Ա. Համբարձումյան - Երևանի պետական բժշկական համալսարանի հետ
բուհական և շարունակական կրթության ֆակուլտետի
դեկան

Ն. Շահվերդյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկա
կան համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլ
տետի դեկան».

2) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Ն. Մակյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Է. Ավետիսյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով,
բ. «Մ. Անտոնյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Վ. Մկրտչյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով: