Վարչապետի որոշումներ

23 Դեկտեմբերի 2011, 1249 - Ա

Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ՝ ՏՈՄՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության հուշարձանի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Տոմսկի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ
Ա. Հայրապետյանի` դեկտեմբերի 16-19-ը Ռուսաստանի Դաշնության Տոմսկի մարզ գործուղման ծախսերը կատարվել են Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին` ապահովել
3-օրյա ժամկետում Ա. Հայրապետյանի` Ռուսաստանի Դաշնության Տոմսկի մարզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: