21 Դեկտեմբերի 2011, 1243 - Ա
Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին տրամա-դրել 2011 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա արձակուրդը` 2011 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2012 թվականի փետրվարի 7-ը ներառյալ։