Վարչապետի որոշումներ

9 Հունվարի 2006, 4 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 967-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 12-ի «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 967-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշմամբ հաստատված խորհրդի կազմում Հ. Նաղդալյանի փոխարեն ընդգրկել Գ. Կիրակոսյանին:

Այդ կապակցությամբ «Հ. Նաղդալյան - ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Գ. Կիրակոսյան - Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ռեկտոր» բառերով: