21 Դեկտեմբերի 2011, 1239 - Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՐՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ԵՐՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերին համապատասխան` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկի վարկային ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսավորման շուրջ բանակցություններ վարելու նպատակով՝
1. Հաստատել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից առաջարկվող լրացուցիչ 14.6 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարող հայկական պատվիրակության կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել հայկական պատվիրակության ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել ծրագրի նպատակներն ու իրականացման մանրամասները, ֆինանսավորման պլանը, լրացուցիչ ֆինանսավորման դրույթներն ու պայմանները, ինչպես սահմանված է ֆինանսավորման համաձայնագրի նախագծում և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն: