Վարչապետի որոշումներ

21 Դեկտեմբերի 2011, 1236 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ կետով`
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Գրիգորյանին պարգևատրել պաշտոնային դրույքաչափի 220 տոկոսով` Հայաստանի Հանրա-պետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին: