25 Մարտի 2004, 165 - Ա
ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԱՌԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը՝
Կ. Ճշմարիտյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Ռ. Շուգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ս. Գալստյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Կ. Խոդիկյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի
նախարարի տեղակալ
Ա. Քոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի գիտության և գիտամանկավար-
ժական կադրերի պատրաստման վարչության պետ
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
աշխատակազմի արտաքին կապերի վարչության
պետ
Կ. Զադոյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական
ավիացիայի գլխավոր վարչության պետի
խորհրդական
Գ. Մելքոնյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարա-
րության աշխատակազմի արտաքին տնտեսական
քաղաքականության վարչության պետ
(հանձնաժողովի քարտուղար)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի փետրվարի 14-ի «Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 74 որոշումը: