20 Դեկտեմբերի 2011, 1227 - Ա
Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ ԱՊՀ Հումանիտար համագործակցության խորհրդի և ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության հա-մատեղ նիստին, «Զվյոզդի Սոդրուժեստվա» («Звезды Содружества») միջպետական մրցանակաբաշխության պաշտոնական արարողությանը, ԱՊՀ Հումանիտար տարիների շրջանակներում կայանալիք Երիտասարդական նստաշրջանի աշխատանքներին, ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա ամանորյա բարեգործական ակցիային, ինչպես նաև Մոսկվայի Կրեմլի դահլիճում կայանալիք` Առնո Բաբաջանյանի 90-ամյակին նվիրված գալա համերգին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 8-10-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման ծախսերը կատարվել են «Հայաuտանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: