Վարչապետի որոշումներ

1 Դեկտեմբերի 2011, 1162 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՎԱԾ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆԸ ՄՈՏԱՐԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 5-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 10-ի N 763-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ վարվելիք բանակցությունների մեկ-նարկի ապահովման միջոցառումների ժամանակացույցի 3.2-րդ կետը՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության ընտրված ոլորտների օրենսդրությունը Եվրամիության մակարդակում կանոնակարգվող արդյունաբերական ոլորտների օրենսդրությանը մոտարկման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության ընտրված ոլորտների օրենսդրությունը Եվրամիության մակարդակում կանոնակարգվող արդյունաբերական ոլորտների օրենսդրությանը մոտարկման ծրագրով հաստատված Եվրամիության հրահանգների կիրարկումն ապահովող ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներն ընդունելը, հաստատելը և գործողության մեջ դնելը: