12 Դեկտեմբերի 2011, 1198 - Ա
Գ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գ. Քոչարյանին 2011 թվականի դեկտեմբերի 13-15-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ ԱՊՀ գործադիր կոմիտեում կայանալիք ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների շուրջ բանակցելու նպատակով աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությանը մասնակցելու համար:
2. Գ. Քոչարյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղում-ների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Քոչարյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։