Վարչապետի որոշումներ

15 Դեկտեմբերի 2011, 1213 - Ա

Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻ՝ ԼՈՆԴՈՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ արդյունավետ կարգավորման հիմնախնդիրների բացահայտման ուղղությամբ Եվրոպական միության անդամ երկրների փորձն ուսումնասիրելու վերաբերյալ հանդիպումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կ. Մինասյանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 13-17-ը Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի կողմից:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Կ. Մինասյանի՝ Լոնդոն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։