15 Դեկտեմբերի 2011, 1211 - Ա
Վ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԶԱԳՐԵԲ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վ. Դանիելյանին 2011 թվականի դեկտեմբերի 12-15-ը գործուղել Զագրեբ (Խորվաթիայի Հանրապետություն)` «Էրիքսոն Նիկոլա Տեսլա» ընկերության կողմից կազմակերպվող էլեկտրոնային առողջապահության վերաբերյալ միջոցառմանը մասնակցելու համար:
2. Վ. Դանիելյանի` Զագրեբ գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտաս
սահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Դանիելյանի` Զագրեբ գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Դանիելյանի` Զագրեբ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։