15 Դեկտեմբերի 2011, 1202 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 488 ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 631 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով`
1. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հուլիսի 3-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 488 որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի սեպտեմբերի 14-ի «Մարդասիրական օգնության, բարեգործության և տեխնիկական օգնության կարգով ստացվող դեղերը, բժշկական նշանակության առարկաներն ու բժշկական սարքավորումները վերագնահատող միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 631 որոշումը: