Վարչապետի որոշումներ

9 Դեկտեմբերի 2011, 1190 - Ա

Գ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԵՎ Վ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ ՎԵՆԵՏԻԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գ. Մուրադյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ Վ. Դեմիրճյանին 2011 թվականի դեկտեմբերի 14-18-ը գործուղել Վենետիկ (Իտալիայի Հանրապետություն)` Վենետիկյան հանձնաժողովի լիագումար նիստին մասնակցելու համար:
2. Գ. Մուրադյանի և Վ. Դեմիրճյանի` Վենետիկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Մուրադյանի՝ Վենետիկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր