9 Դեկտեմբերի 2011, 1189 - Ա
Վ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԵՎ Ն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՝ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ պլենար նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Վ. Ավետիսյանի՝ 2011 թվականի նոյեմ-բերի 23-27-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգայինիրավական կապերի բաժնի պետ Ն. Հարությունյանի՝ 2011 թվականի նոյեմբերի 23-27-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Եվրոպայի խորհրդի կողմից: