Վարչապետի որոշումներ

9 Դեկտեմբերի 2011, 1184 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մարդու իրավունքների շուրջ երկխոսության երրորդ նիստին մասնակցելու նպատակով Եվրոպական միության պատվիրակության (10 մարդ)` 2011 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում պաշտոնական ճաշի, թարգմանչական ծառայությունների և միջոցառումների հետ կապված այլ ծախսերը՝ 656000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: